Հրապարակային պայմանագիրԹարմացվել է 03.02․2024թ.-ին, Երևանի ժամանակով՝ 20:511. Հիմնական պայմաններՓորձագետների խումբը, ովքեր գործունեություն են իրականացնում
SSB Academy Global ապրանքանիշի ներքո (այսուհետ՝ SSB Academy Global) կազմակերպում և/կամ իրականացնում է առցանց կամ օֆֆլայն դասընթացներ, միջոցառումներ, վեբինարներ, վարպետության դասեր, մասնագիտական քննարկումներ
www.ssb.academy կայքի և դրան կից 3-րդ հարթակների (օրինակ՝
go.ssbacademy.am հարթակի) միջոցով (այսուհետ՝ կայք) կամ օֆֆլայն ձևաչափով։
ssb.academy և
go.ssbacademy.am կայքերը առցանց հարթակներ են, որտեղ ներկայացվում կամ մատուցվում են տարատեսակ դասընթացներ, միջոցառումներ, վեբինարներ, վարպետության դասեր, մասնագիտական քննարկումներ և այլ կրթական նյութեր կամ ապրանքեր, միևնույն ժամանակ SSB Academy Global ապրանքանիշի ներքո ընկերությունը մատուցում է օֆֆլայն ձևաչափով դասընթացներ, միջոցառումներ, վարպետության դասեր, մասնագիտական քննարկումներ և այլ կրթական նյութեր կամ ապրանքեր:
SSB Academy Global-ը կարող է օգտագործել նաև այլ հարթակներ իր կողմից մատուցվող ծառայությունների կամ ապրանքների ներկայացման, կազմակերպման, մատակարարման կամ հաճախորդների համար SSB Academy Global-ի կողմից մատուցվող ծառայությունների և ապրանքների ամբողջական օգտագործելիությունը ապահովելու նպատակով: Այդ հարթակների որոշ օրինակներ են՝ ZOOM հավելվածը, Telegram-յան խմբեր, ալիքներ, բոտեր, Facebook-յան էջեր, խմբեր, անձնական հաշիվներ, YouTube-յան ալիքներ, Instagram-յան ինչպես անձնական այնպես էլ բիզնես էջեր և նմանատիպ այլ հարթակներ:
Վերոնշյալ նպատակներով կամ դրանցից բխող այլ նպատակներով օգտագործվող հարթակներում առկա միջոցները, որոնք կառավարվում են SSB Academy Global-ի կողմից ըստ սահմանված և դրանից բխող նպատակներով պատկանում են SSB Academ Global-ին, սակայն ընկերությունը դրանց համար կրում է սահմանափակ պատասխանատվություն, որն էլ իր հերթին բխում է յուրաքանչյուր հարթակի ընդհանուր պայմաններից, դրույթներից և գաղտնիության քաղաքականությունից:
go.ssbacademy.am-ը պատկանում է SSB Academy-ին, որը տրամադրվել է SSB Academy Global-ին անհատույց օգտագործման նպատակով:
Խնդրում ենք ծանոթանալ սույն պայմաններին։ Այս պայմանները կարգավորում են Ձեր հարաբերությունները SSB Academy Global-ի և ընկերության անվան տակ գործող այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ, ովքեր ընկերության անվան տակ անցկացնում կամ ներկայացնում են տարատեսակ միջոցառումներ, վարպետության դասեր, մասնագիտական քննարկումներ և այլ կրթական նյութեր։
Զգուշացնում ենք, որ SSB Academy Global-ի և իր ուսանողների, գործընկերների կամ այլ ձևաչափով համագործակցության մեջ մտած սուբյեկտների և օբյեկտների հետ հարաբերությունները կարգավորվում են բացառապես սույն պայմանագրով: Տվյալ պայմանագրային կետերին ծանոթ չլինելը չի ենթադրում տվյալ պայմանգրում նշված պարտավորություններից և պատասխանատվությունից ազատում:
Տեղեկացնում ենք, որ սա կլինի
պարտավորեցնող համաձայնագիր Ձեր և SSB Academy Global-ի միջև: Որը ենթադրում է ընկերության որևէ ծառայությունների կամ ապրանքի համար ssb.academy կայքում կամ դրան կից/պատկանող այլ հարթակներում, ռեսուրսներում, հեռախոսզանգի, տեսազանգի, ֆիզիկական հանդիպման միջոցով ՆԱԽԱԳՐԱՆՑՄԱՆ կամ ԳՐԱՆՑՄԱՆ ընթացում «Համաձայն եմ ծառայությունների մատուցման պայմաններին», «Համաձայն ծառայությունների մատուցման հրապարակային պայմանագրին եւ գաղտնիության քաղաքականությանը», «Համաձայն եմ կանոններին» կամ վերոնշյալ միտքը կրող սակայն այլ ձևակերպում ունեցող կոճակը սեղմելուց կամ նմանատիպ այլ գործողոթյուն կատարելուց, ծառայությունների կամ ապրանքների ստացման համար այլ ձևաչափով համաձայնույթյուն տալուց կամ առաջարկվող ծառայությունների կամ ապրանքներից որևէ մեկի համար կանխավճար, մասնակի վճար կամ ամբողջական վճարում կատարելուց անմիջապես հետո (այսուհետև` գրանցում): Եթե համաձայն չեք այս պայմաններին, խնդրում ենք դադարեցնել գրանցումը, ընկերության կողմից մատուցվող ծառայությունների կամ ապրանքների օգտագործումը կամ չեղարկել այն ըստ այս պայմանագրում նշված ընթացակարգի:
Տեղեկացնում ենք, որ սույն Պայմանները ժամանակ առ ժամանակ կարող են մասամբ կամ ամբողջությամբ փոփոխվել SSB Academy Global-ի հայեցողությամբ: Մենք պատասխանատվություն չենք կրում սույն Պայմաններում ցանկացած փոփոխության մասին Ձեզ ծանուցելու համար, և Ձեր պարտավորությունն է ժամանակ առ ժամանակ ստուգել և կարդալ Պայմանները: Փաստաթղթում կա փոփոխություն կատարելու ամսաթվի վերաբերյալ նշում, որպեսզի այն հիմք հանդիսանա փաստաթղթի վերջին փոփոխությունների մասին տեղեկանալու համար:
2. Պայմանագրում օգտագործված հիմնական հասկացություններըՀրապարակային պայմանագիր՝ SSB Academy Global-ի, իր Հաճախորդի կամ այլ ձևաչափով հանդես եկող գորընկերների միջև կնքվող պայմանագիր, որը վերաբերվում է ինչպես օֆֆլայն այնպես էլ օնլայն ձևաչափով՝ Կայքի կամ դրանց կից այլ հարթակների միջոցով, SSB Academy Global-ի կողմից առցանց, օֆֆլայն, տեսաձայնագրությունների կամ այլ նյութերի ձևաչափով կազմակերպվող, մատակարարվող և անցկացվող դասընթացների, միջոցառումների, վեբինարների, վարպետության դասերի, մասնագիտական քննարկումների կամ այլ ծառայություններ և ապրանքների ձեռքբերմանը կամ մասնակցությանը, կամ Կայքի ցանկացած ձևաչաձով տրամադրվող ցանկացած նյութերի օգտագործանը, որի համար հաճախորդը կատարում է վճարում կամ չի կատարում վճարում, եթե կա այդպիսի պայման:
Օգտագործող, Օգտատեր կամ Հաճախորդ՝ (այսուհետ՝ «Դուք», «Ձեզ», «Ձեր») ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ԱՁ, այդ թվում ՀՀ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզակական կամ իրավաբանական անձ, ԱՁ, որը SSB Academy Global-ի հետ կնքել է Պայմանագիր, այդ թվում ցանկացած ձևաչափով համաձայնություն է տվել ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԳՐԻՆ դասընթացների, միջոցառումների, վեբինարների, վարպետության դասերի, մասնագիտական քննարկումների մասնակցության, կամ այլ ծառայությունների և ապրանքների ձեռքբերման, Կայքի, ցանկացած ձևաչափով տրամադրվող ցանկացած նյութերի օգտագործման, SSB Academy Global-ի կողմից նախապես հայտարարված և սահմանված պայմանների ու կանոնների համաձայն ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու վերաբերյալ կամ դրանք անվճար օգտագործելու վերաբերյալ, եթե կա այդպիսի պայման:
Գործընկեր կամ Ծառայություններ մատուցող անձ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ԱՁ, ով SSB Academy Global-ի հետ կնքել է պայմանագիր վաճառվող ապրանքների և/կամ կատարվող աշխատանքների և/կամ մատուցվող ծառայությունների դիմաց:
SSB Academy Global (այսուհետ նաև՝ «Մենք», «Մեր»)՝ առցանց ինչպես նաև օֆֆլայն ձևաչափով հանդես եկող հարթակ, ապրանքանիշ, որն առաջարկանում է կրթական Ապրանքներ և/կամ Ծառայություններ, որի համար կարող է օգտագործել նաև 3-րդ հարթակ, օրինակ՝
go.ssbacademy.am հարթակը:
Կայք` SSB Academy Global-ի կողմից առաջարկվող Ծառայությունները և/կամ Ապրանքները ներկայացնող համացանցային կայք, որը գրանցված է ssb.academy դոմենային հասցեով, կայքը կարող է ունենալ ենթադոմեններ, կամ այլ անուն կրող դոմեններից վերահասցեավորումներ, օրինակ՝
go.ssbacademy.am: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ go.ssbacademy.am-ը դա LMS հարթակ է (Learning Management System - Կրթության կառավարման համակարգ), որը SSB ACADEMY GLOBAL-ը ստացել է ssbacademy.am-ից, և կարող է օգտագործել անհատույց:
Հարթակ՝ Առցանց կամ օֆֆլայն ձևաչափով հանդես եկող միջվայր, որի շրջանակներում Դուք գրանցվում, վճարում և ցանկացած ձևաչափով օգտվում եք SSB Academy Global-ի կողմից առաջարկվող ծառայություններից և ապրանքներից։ SSB Academy Global-ին կարող է օգտագործել նաև հարթակներ իր կողմից մատուցվող ծառայությունների կամ ապրանքների ներկայացման, կազմակերպման, մատակարարման կամ հաճախորդների համար SSB Academy Global-ի կողմից մատուցվող ծառայությունների և ապրանքների ամբողջական օգտագործելիությունը ապահովելու նպատակով: Այդ հարթակների որոշ օրինակներ են՝ ZOOM հավելվածը, Telegram-յան խմբեր, ալիքներ, բոտեր, Facebook-յան էջեր, խմբեր, անձնական հաշիվներ, YouTube-յան ալիքներ, Instagram-յան ինչպես անձնական այնպես էլ բիզնես էջեր և նմանատիպ այլ հարթակներ:
Ակցիա, հատուկ առաջարկ, զեղչ կամ հատուկ պայման` SSB Academy Global-ի կողմից անցկացվող միջոցառում, որն ուղղված է առաջարկվող Ապրանքների և/կամ Ծառայությունների իրացմանը, որի ժամանակ զեղչվում կամ այլ հատուկ պայմաններով են մատուցվում որոշակի ծառայություններ, ապրանքատեսակներ, աշխատանքների կամ ծառայությունների մատուցման արժեքներ: Հատուկ առաջարկները ունեն ավարտի ժամկետ և հանդիսանում են կրթական ծրագրերի և մեր կողմից մատուցվող ծառայությունների բաղկացուցիչ մաս։
Ակցիայի, հատուկ առաջարկի, զեղչ կամ հատուկ պայմանների անցկացման ժամանակաշրջան՝ ժամանակաշրջան, որի ընթացքում SSB Academy Global-ին Օգտատերերին հատուկ պայմաններով Ապրանքներ և/կամ Ծառայություններ ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում:
Վճարում` Օգտատերերի կողմից դրամական պարտավորության կամ այլ վճարման կատարում:
Անձնական տվյալ՝ Ձեզ վերաբերող ցանկացած տվյալ կամ տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը: Մշակման ենթակա տվյալների ցանկը ներառում է Ձեր կողմից տրամադրված և հանրամատչելի կամ բաց աղբյուրներից ձեռք բերված անձնական տվյալները:
Անձնական տվյալների մշակում՝ ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է Անձնական տվյալները հավաքելու, ամրագրելու, մուտքագրելու, համակարգելու, կազմակերպելու, կուտակելու, պահպանելու (մասնավորապես` SSB Academy Global-ի կողմից օգտագործվող ծրագրային ապահովումներում, վարվող հաշվետվություններում, զեկույցներում և այլ տվյալների բազաներում), փոփոխելու (թարմացում կամ վերափոխում), արտածելու, օգտագործելու, ապանձնավորելու, արգելափակելու, հեռացնելու, ջնջելու, ոչնչացնելու, ուղեփակելու, վերականգնելու, ուղղելու, ինչպես նաև ցանկացած եղանակով փոխանցելու (տարածում, հասանելիության ապահովում) հետ` անկախ իրականացման ձևից և եղանակից, այդ թվում՝ ավտոմատացված, մեխանիկական, համակցված, տեխնիկանական ցանկացած միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց:
Մտավոր սեփականություն կամ ՄՍ՝ ցանկացած մտավոր սեփականություն՝ գրանցված կամ չգրանցված, պատկանող կամ այլ կերպ սեփականատիրոջ տնօրինության տակ գտնվող, ներառյալ բոլոր հեղինակային իրավունքները, արտոնագրերը, արտոնագրային իրավունքները, առևտրային նշանները, արդյունաբերական նմուշները, որոնք հանդիսանում են սեփականություն:
Սեփականատեր՝ Տարոն Պապիկյան, Հայկ Մելքոնյան
3. ԳրանցումՄեր Ծառայություններից/Ապրանքներից օգտվելու համար որոշ դեպքերում Դուք պարտավորվում եք գրանցվել Կայքում ըստ սահմանած հրահանգների, իսկ որոշ դեպքերում, երբ կլինի համապատասխան հայտարարություն, դիմում կամ ծանուցում Մեր կողմից, Մեր ծառայություններից/ապրանքներից օգտվելու համար դուք կպարտավորվեք Ձեր տվյալները մեզ փոխանցել մեր կողմից սահմանած այլ ձևաչափով՝ օրինակ՝ մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին, ընկերության կողմից սահմանված էլ հասցեներին՝ օրինակ՝ support@ssb.academy կամ հեռ․ համարներով ընկերության համապատասխան բաժնի աշխատակցին հեռախոսզրույցի ընթացքում կամ նամակագրություն իրականացնող հավելվածների միջոցով (Whatsapp, Viber, Telegram և այլն) որոշ դեպքերում ֆիզիկական հաղորդակցության կամ մեր կողմից սահմանված հաղորդակցության այլ ուղիների միջոցով, օրինակ՝ Telegram-յան աջակցման կենտրոնին։ Տվյալները համարվում են փոխանցված երբ դուք մեր կողմից ստանում եք գրավոր կամ բանավոր հաստատում այդ թվում ավտոմատ եղանակով:
Կայքում գրանցումն ավարտելուց հետո Դուք կունենաք Ձեր սեփական հաշիվը և կկարողանաք օգտվել կայքում տեղադրված ծառայություններից կամ ապրանքներից սահմանված ընթացակարգով: Օգտահաշիվ ստեղծելու ընթացակարգը փոխանցվում է յուրաքանչյուր հաճախորդին վճարումը կատարելուց հետո 365 օրերի ընթացքում, սակայն ոչ ուշ քան ծառայությունների կամ ապրանքների մատուցման մեկնարկից հաջորդող 30 օրերի ընթացքում: Այդ ժամկետը սահմանվում է Ձեր և Մեր ընկերության աշխատակցի հետ մեր Facebook-յան, Instagram-յան էջերով, Telegram-յան աջակցման կենտրոնում, էլ հասցեներով, հեռոխազանգի, ֆիզիկական հանդիպման կամ մեր կողմից սահմանված հաղորդակցության այլ ուղիների միջոցով, իսկ որոշ դեպքերում Կայքում կամ տվյալ ապրանքի/ծառայության նկարագրում:
Ձեր հաշիվը գրանցելիս Դուք պետք է տրամադրեք ճշգրիտ և ամբողջական տվյալներ և տեղեկատվություն և պատասխանատվություն եք կրում տրամադրված տեղեկատվության համար։
Այլ ձևաչափով մեր ծառայություններից կամ ապրանքներից օգտվելու համար մեր կողմից սահմանված ցանկացած այլ ձևաչափով Դուք պետք է տրամադրեք ճշգրիտ և ամբողջական տվյալներ և տեղեկատվություն և պատասխանատվություն եք կրում տրամադրված տեղեկատվության համար։
Կայքում գրանցվելու դեպքում Դուք պարտավորվում եք գաղտնի պահել Ձեր գաղտնաբառը, եթե այն առկա է, դուք իրավունք չունեք այն փոխանցել 3-րդ կողմին: Մենք պատասխանատվություն չենք կրի, եթե բացի Ձեզանից որևէ մեկը օգտագործի Ձեր գաղտնաբառը, սակայն Ձեր այդ քայլը կարող է համարվել մեր ընկերության հեղինակային իրավունքների խախտում, որը ՀՀ օրենքով ենթադրում է պատասխանատվություն, նման դեպքում Մենք իրավասու ենք ամբողջովին արգելափակել և այլևս չվերականգնել Ձեր մուտքը դեպի Ձեր օգտահաշիվ, կիրառել տուգանքներ:
Եթե Ձեր անձնական հաշվի որևէ չարտոնված օգտագործում է եղել, ապա Դուք պետք է տեղեկացնեք մեզ նման իրադարձության /դեպքի մասին, մեզ հետ կապ հաստատելով մեր կողմից սահմանված հեռ. համարներով կամ էլ. հասցեի՝ support@ssb.academy միջոցով, այս դեպքում նախ անհրաժեշտ է ներկայանալ և տրամադրել Ձեր մասին ամբողջական տվյալներ, այն է՝ անուն, ազգանուն, հեռ համար, էլ հասցե, խմբի/դասընթացի անուն և վերջինիս մեկնարկի ամսաթիվ, որից հետո պետք է մանրամասն նկարագրեք դեպքը, իսկ դրանից հետո դուք Մեր կողմից կստանաք համապատասխան հրահանգները կամ ուղղորդումները, որը պարտավորվում եք կատարել Ձեր անձնական տվյալների և Մեր ընկերության անվտանգությունը ապահովելու նպատակով, ցանկացած այլ դեպքում Մենք իրավասու ենք ամբողջովին արգելափակել և այլևս չվերականգնել Ձեր մուտքը դեպի Ձեր օգտահաշիվ, կիրառել տուգանքներ:
Օֆֆլայն ձևաչափով մատուցվող ծառայությունների դեպքում, եթե դուք չունեք համապատասխան պայմանագիր Մեզ հետ կամ այլ ձևաչափով համաձայնություն դուք իրավունք չունեք ծառայությունների մատուցման ընթացքը տեսաձայնագրել, եթե տեսաձայնագրությունը տևում է ավելի քան 1 րոպե, կամ ձայնագրել, եթե այն տևում ավելի քան 1 րոպե, լուսանկարել, եթե լուսանկարների քանակը գերազանցում է 5-ը։
Մենք իրավունք ունենք չեղյալ համարելու, դադարեցնելու, մերժելու ծառայությունը կամ գրանցումը, չեղյալ համարելու գնումը կամ այլ կերպ սահմանափակելու Ձեր մուտքը Ձեր հաշիվ՝ Մեր հայեցողությամբ:
4. Վճարում և չեղարկումՅուրաքանչյուր Ծառայության և/կամ Ապրանքի կամ դրանց խմբի գինը տեղադրված է Կայքում, կամ մեր Facebook-յան Instagram-յան էջերում կամ ըստ մեր հայեցողության այլ հարթակներում, որոշ դեպքերում գնի մասին տեղեկատվությունը Ձեզ կփոխանցվի էլ նամակի, հեռախոսզանգի կամ մեր կողմից սահմանված հաղորդակցության այլ ուղու միջոցով։
Կայքում կամ այլ ձևաչափով սահմանված գինը ծառայությունների/ապրանքի մատուցման/տրամադրման
ընթացքում փոփոխության
ենթակա չէ և տվյալ պայմանագրում որևէ այլ փոփոխություն կատարելու դեպքում չի կարող փոխվել այս կետը, իսկ մնացած պայմանները կարող են ունենալ հետադարձ ուժ։ Ծառայությունների գինը կարող են փոխվել յուրաքանչյուր այլ խմբի, նախագծի, ծառայությունների կամ ապրանքի մատուցման սկզբի համար, հնարավոր է սահմանվեն ծառայությունների արժեքի աճի կամ նվազման ժամկետներ մինչև ապրանքի կամ ծառայության մատուցումը, սակայն սա երբեք չի վերաբերվի սահմանված գնով ծառայությունը կամ ապրանքը ձեռք բերած հաճախորդին:
Վճարում իրականացնելու համար Դուք պետք է նշեք Ձեր բանկային քարտի, որոշ դեպքերում բանկային հաշվեհամարի կամ առցանց դրամապանակի ճիշտ տվյալները, ինչպես նաև Ձեր այն հեռախոսահամարի, իսկ որոշ դեպքերում էլ հասցեի, կամ ըստ պահանջի Ձեր անձնական այլ ճիշտ տվյալները, որով գրանցվել եք Ծառայությունը և/կամ Ապրանքը Ձեռք բերելու նպատակով, որպեսզի կարողանաք վճարել Ծառայությունների և/կամ Ապրանքի համար:
Վճարման բոլոր դեպքերում պետք է ճշգրիտ լրացնեք պահանջվող տվյալները, օրինակ՝ Ձեր հեռախոսահամարը, էլ հասցեն, անուն/ազգանունը, իսկ իրավաբանական անձանց, ԱՁ-ների դեպքում ընկերության ռեկվիզտիները կամ այլ տվյալները որով գրանցվել կամ ցանկանում եք գրանցվել Ծառայությունները և/կամ Ապրանքը ձեռք բերելու նպատակով, հակառակ դեպքում առաջացած խնդիրների համար Մենք պատասխանատվություն չենք կրում:
Վճարումը կատարելու համար անհրաժեշտ է հետևել հրահանգներին և լրացնել ճիշտ տեղեկատվություն:
Վճարման ցանկացած տարբերակը ընտրելուց և վճարումը կատարելուց հետո դուք պարտավորվում եք support@ssb.academy էլ․ հասցեին կամ +374955116211 հեռ․ համարով գործող Whatsapp հավելվածին ուղարկել վճարման անդորագիրը:
Տեղեկացնում ենք, որ փոխանցումը կատարելու ժամանակ կարող են խնդիրներ առաջանալ Ձեր բանկային հաշվի և/կամ այլ էլեկտրոնային գործարքներ իրակացնող համակարգի և/կամ դրանց կից, Ձեր հաշվի հետ: Այս դեպքերում Դուք պետք է կապվեք Ձեր բանկի կամ այլ էլեկտրոնային ծառայություններ առաջարկող ընկերության հետ լուծեք խնդիրը և կրկին փորձեք վճարում իրականացնել:
Կայքում կամ մեր կողմից սահմանված այլ ձևաչափով ներկայացված Ծառայությունների և/կամ Ապարանքերի համար նշված գումարը պետք է ստացվի ամբողջությամբ կամ ըստ նշված փուլերի, եթե դրանք առկա են՝ այն դեպքում, երբ Ձեր բանկը կամ վճարահաշվարկային կազմակերպությունը վճարման համար գանձում է որևէ լրացուցիչ գումար, Դուք պարտավորություն եք կրում վճարել նաև միջնորդավճարները կամ տվյալ ընկերությունների կողմից ծառայությունների մատուցման այլ վճարները, եթե դրանք առկա են:
Տեղեկացնում ենք, որ վճարման պահ է համարվում Մեր բանկային հաշվին գումարի փաստացի մուտքագրման և այն մեզ տեսանելի դառնալու պահը։
Մեր կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների մատուցման փաստացի ավարտ է համարվում այն պահը երբ դադարում են Ձեզ հասանելի դառնան տվյալ դասի տեսադասերը և/կամ ուղիղ եթերների տեսաձայնագրությունները և/կամ մասնագիտական աջակցությունը՝ փաստացի նախագծի փաստացի ավարտը։
Տեսադասերի կամ ուղիղ եթերների ավարտից, սերտիֆիկատների կամ դիպլոմների հանձնումից հետո ուսանողներին դասերը և մասնագիտական սպասարկումը շարունակում են հասանելի մնալ 6-24 ամիս (կախված դասընթացից), այս ժամկետի ավարտից հետո միայն մեր կողմից Ձեզ մատուցվող ծառայությունը համարվում է ավարտված և փաստացի մենք պատասխանատվություն ենք կրում սերտիֆիկատները կամ դիպլոմները Ձեզ հանձնելուց հետո ևս 6-24 ամիս Ձեզ համար հասանելի պահել տեսադասերը/ուղիղ եթերների տեսաձայնագրությունները, այլ կրթական նյութերը և մասնագիտական աջակցությունը և դասընթացի արժեքը փաստացի նաև ներառում է սերտիֆիկատների կամ դիպլոմների հանձնումից հետո ուսանողների համար հասանելի պահել տեսադասերը/ուղիղ եթերների տեսաձայնագրությունները, այլ կրթական նյութերը և մասնագիտական աջակցությունը, փաստացի սա մեր կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների բաղկացուցիչ մաս է կազմում և այդ ծառայությունների ավարտի ժամկետը սահմանվում է ըստ այս պայմանի, այդ ծառայությունների արժեքը արդեն իսկ ներառված են դասընթացի համար սահմանված ամբողջական արժեքի մեջ։
Եթե առկա են Ծառայությունների և/կամ Ապրանքի ձեռքբերման ընթացիկ վճարումներ, ապա դա պետք է կատարվի սահմանված օրը և սահմանված ընթացակարգով, որը ներկայացված է Կայքում կամ Մեր կողմից սահմանած այլ ձևաչափով, կոմունիկացիոն ուղիներով, հակառակ դեպքում, սահմանված օրից 48 ժամ անց Մենք իրավասու ենք արգելափակել Ձեր մասնակցությունը տվյալ դասընթացին և վերականգնել Ձեր մասնակցությունը Ձեր կողմից վճարումը կատարելուց հետո, 48 ժամերի ընթացքում, վճարումը ժամկետից 48-72 ժամ անց չկատարելու դեպքում Ձեր մասնակցությունը տվյալ դասընթացին կդադարեցվի և կվերականգվի միայն վճարումը ստանալուց հետո 48 ժամերի ընթացքում:
Եթե որևէ պատճառով Դուք որոշում եք կայացնում դադարեցնել Ծառայությունների և/կամ Ապրանքի մատուցման գործըթանցը Ծառայությունների և/կամ Ապրանքի ձեռբքերումից հետո, ապա
1․ Եթե ծառայությունը մատուցվում է ուղիղ եթերների, դրանց տեսաձայնագրությունների տրամադրման կամ վերջիններիս չտրադրման և այլ նյութերի տրամադրման կամ վերջիններիս չտրամադրման ձևաչափով ապա, ծառայությունների փաստացի մատուցման յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է 3700-100000 ՀՀ ԴՐԱՄ վճար ՝ կախված ծառայությունների արժեքից, անկախ նրանից Դուք օգտվել եք տվյալ Ծառայություններից թե ոչ։ Դադարեցման օր է սահմանվում այն օրը երբ դուք մեզ ծանուցել եք դրա մասին և մեր կողմից ստացել եք դասընթացին Ձեր մասնակցության դադարեցումը հաստատող գրավոր կամ բանավոր հաստատում։ Դադարեցման մասին մեզ պետք է ծանուցել զանգի կամ էլ․ նամակի միջոցով։ Դադարեցումից հետո կատարվում է վերջնահաշվարկ և եթե Ձեր կողմից առկա է պարտք, այն մեզ պետք է վճարեք դադարեցման հաստատումից հետո 48 ժամերի ընթացքում, իսկ եթե մեր կողմից է առկա պարտք, ապա մենք Ձեզ կատարում ենք գումարի ետվերադարձ դադարեցման հաստատումից հետո 30 աշխատանքային օրերի ընթացքում:
Միևնույն ժամանակ, եթե դասընթացի տևողությունը գերազանցում է 8 դասը, բայց ավել չէ 24 դասից, ապա 3-րդ դասից սկսած հրաժարվելու դեպքում մեր կողմից գումարի ետվերադարձ չի կատարվում, իսկ եթե ձեր կողմից առկա է պարտավորություն, ապա այն պետք է մարվի 48 ժամերի ընթացքում, եթե դասընթացը գերազանցում է 24 դասը, բայց ավել չէ 100 դասից, ապա 8-րդ դասից սկսած հրաժարվելու դեպքում մեր կողմից գումարի ետվերադարձ չի կատարվում, իսկ եթե ձեր կողմից առկա է պարտավորություն, ապա այն պետք է մարվի 48 ժամերի ընթացքում, եթե դասընթացը գերազանցում է 100 դասը, բայց ավել չէ 200 դասից, ապա 12-րդ դասից սկսած հրաժարվելու դեպքում մեր կողմից գումարի ետվերադարձ չի կատարվում, իսկ եթե ձեր կողմից առկա է պարտավորություն, ապա այն պետք է մարվի 48 ժամերի ընթացքում: Եթե դասընթացը տևողությունը ավել չէ քան 7 դասը, մեր կողմից գումարի ետվերադարձ չի կատարվում, իսկ եթե ձեր կողմից առկա է պարտավորություն, ապա այն պետք է մարվի 48 ժամերի ընթացքում։
2.Եթե ծառայությունը մատուցվում է օֆֆլայն ձևաչաձով, այլ նյութերի տրամադրման կամ վերջիններիս չտրամադրման ձևաչափով ապա ծառայությունների փաստացի մատուցման յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է 3700-100000 ՀՀ ԴՐԱՄ վճար՝ կախված ծառայությունների արժեքից, անկախ նրանից Դուք օգտվել եք տվյալ Ծառայություններից թե ոչ։ Դադարեցման օր է սահմանվում այն օրը երբ դուք մեզ ծանուցել եք դրա մասին և մեր կողմից ստացել եք Ձեր դադարեցումը հաստատող գրավոր կամ բանավոր հաստատում։ Դադարեցման մասին մեզ պետք է տեղեկացնել զանգի կամ էլ․ նամակի միջոցով։ Դադարեցումից հետո կատարվում է վերջնահաշվարկ և եթե Ձեր կողմից առկա է պարտք, այն մեզ պետք է վճարեք դադարեցման հաստատումից հետո 48 ժամերի ընթացքում, իսկ եթե մեր կողմից է առկա պարտք, ապա մենք Ձեզ կատարում ենք գումարի ետվերադարձ դադարեցման հաստատումից հետո 30 աշխատանքային օրերի ընթացքում:
Միևնույն ժամանակ, եթե դասընթացի տևողությունը գերազանցում է 8 դասը, բայց ավել չէ 24 դասից, ապա 3-րդ դասից սկսած հրաժարվելու դեպքում մեր կողմից գումարի ետվերադարձ չի կատարվում, իսկ եթե ձեր կողմից առկա է պարտավորություն, ապա այն պետք է մարվի 48 ժամերի ընթացքում, եթե դասընթացը գերազանցում է 24 դասը, բայց ավել չէ 100 դասից, ապա 8-րդ դասից սկսած հրաժարվելու դեպքում մեր կողմից գումարի ետվերադարձ չի կատարվում, իսկ եթե ձեր կողմից առկա է պարտավորություն, ապա այն պետք է մարվի 48 ժամերի ընթացքում, եթե դասընթացը գերազանցում է 100 դասը, բայց ավել չէ 200 դասից, ապա 12-րդ դասից սկսած հրաժարվելու դեպքում մեր կողմից գումարի ետվերադարձ չի կատարվում, իսկ եթե ձեր կողմից առկա է պարտավորություն, ապա այն պետք է մարվի 48 ժամերի ընթացքում: Եթե դասընթացը տևողությունը ավել չէ քան 7 դասը, մեր կողմից գումարի ետվերադարձ չի կատարվում, իսկ եթե ձեր կողմից առկա է պարտավորություն, ապա այն պետք է մարվի 48 ժամերի ընթացքում։
3.Եթե Ծառայությունները ձեռք եք բերել երկրորդ կամ ավելի անձի հետ, որը որոշ դեպքերում կարող է ենթադրել գրանցման հատուկ ընթացակարգ, ապա տվյալ պարագայում կարող է գործել հատուկ առաջարկ միայն այն դեպքում, եթե դրա մասին նշված է Կայքում կամ Ձեզ դրա մասին ծանուցվել է մեր կողմից այլ եղանակով, այս դեպքում Ձեզնից յուրաքանչյուրը կարող է ստանալ մինչև 40% զեղչ, եթե կա այդպիսի սահմանված պայման: Սակայն, եթե Դուք կամ երկրորդ անձը դադարեցնում է Ծառաթյուններից օգտվելու գործընթացը, ինչպես մինչ ծառայությունների մատուցումը, այնպես էլ դրա ընթացքում, ապա մյուս մասնակցին տրամադրված զեղչը կամ այլ հատուկ պայմանը չեղարկվում է, և գործում է Ծառայության կամ Ապրանքի սկզբնական արժեքը: Զեղչված արժեքի և սկզբնական արժեքի տարբերությունը պարտավորվում է վճարել այն հաճախորդը, ով շարունակում է օգտվել Ծառայություններից կամ ապրանքից: Վերահաշվարկի արդյունքում ձևավորված արժեքի վճարումը պետք է կատարվի համագործակցությունը շարունակող հաճախորդի կողմից մյուս հաճախորդի կողմից Ծառայությունների կամ Ապրանքի մատուցման գործընացը դադարեցնելու պահից հետո՝ 48 ժամերի ընթացքում, իսկ եթե վերահշարկի արդյունքում մեր կողմից առկա է ետվերադարձվող գումար դա կատարվում է 30 աշխատանքային օրերի ընթացքում:
4․ Եթե ծառայությունը մատուցվում է տեսաձայնագրությունների և այլ նյութերի տրամադրման կամ վերջիններիս չտրամադրման ձևաչափով կամ առանձին տեսաձայնագրությունների և զուգորդող ուղիղ եթերների կամ օֆֆլայն հանդիպումների միջոցով և այլ նյութերի տրամադրման կամ վերջիններիս չտրամադրման ձևաչափով ապա դուք կարող եք դասընթացից հրաժարվել և ստանալ գումարի ամբողջական ետվերադարձ մինչ այն պահը երբ կգրանցվեք կայքում և կանցնեք մոդերացիա, իսկ մոդերացիան անցնելուց հետո մեր կողմից Ձեզ գումարի ետվերադարձ չի կատարվի, իսկ եթե ձեր կողմից առկա է պարտավորություն, ապա այն պետք է մարվի դասընթացը դադարեցնելուց և դադարեցման հաստատում ստանալու հետ 48 ժամերի ընթացքում։
Անկախ վերոնշյալ պայմաններից, եթե SSB Academy Global-ը սահմանված ժամկետներում չի կատարում իր պարտավորությունները և դրանք չի կարգավորում ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետի շրջանակներում, ապա հաճախորդը կարող է դիմել գումարի ամբողջական ետվերադարձի համար, իսկ եթե SSB Academy Global-ը իր պարտավորությունները կատարում է թերի կամ մասնակի և դրանք չի կարգավորում ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետի շրջանակներում, ապա տվյալ դեպքում հաճախորդը կարող է դիմել գումարի մասնակի ետվերադարձի համար, որի արդյունքում գնահատվում է թե՛ իր պարտավորությունների քանի տոկոսն է կատարել SSB Academy Global-ը և ըստ այդմ հաճախորդին վերադարձվում է գումարի տոկոսային այն հատվածը, որի մասով SSB Academy Global-ը մասնակի կամ թերի է կատարել իր պարտավորությունները, սույն կետը պետք է համադրվի պայմանագրում նշված/սահմանված մնացած կետերի հետ, մնացած կետերը հիմք են հանդիսանում այս կետի համար։ Տվյալ դեպքում SSB Academy Gloabl-ի կողմից գումարը մասնակցին վերադարձվում է 30 աշխատանքային օրերի ընթացքում ըստ այս պայմանագրում սահմանված ընթացակարգի։
Կետ 4-ի մեր կողմից գումարի ամբողջական ետվերադարձ կարող է կատարվել միայն մեկ դեպքում. եթե Դուք չստանաք ըստ նախօրոք սահմանված ծրագրային Պայմաններին համապատասխան ծառայություն և կարողանաք նախօրոք ներկայացված Ծրագրի անհամապատասխանելիությունը ստացած ծառայությունների փաստացի վիճակի հետ ապացուցել խելամիտ ժամկետում։
Եթե օգտահաշիվը ստեղծում եք Մեր կողմից Կայքում օգտահաշիվ ստեղծելու ուղեցույցը ստանալուց և մոդերացիա անցնելուց հետո 24 ամսից ավել ժամկետում, ապա գումարը ետվերադարձի ենթակա չէ ընդհանրապես:
Հատուկ ցանկանում ենք նշել`ա) SSB Academy Global-ը իրավունք ունի սահմանել տեսաձայնագրությունների ընդհանուր տևողություն և տրամադրի փաստացի +/- 55% տևողության շեղումով տեսաձայնագրություններ, սակայն դա չի կարող հանդիսանալ ծրագրում նախօրոք ներկայացված բաղադրիչների փոփոխության կամ թերի մատուցման պատճառ և չի կարող համարվել անհապատասխանելիություն ծրագրի հետ:
բ) Ծրագրում նախօրոք ներկայացված որոշ բաղադրիչներ կարող են տեսաձայնագրությունները պատրաստելու կամ դրանց տրամադրման ընթացքում դուրս գան կիրառելիությունից կամ անիմաստ դառնա վերջիններիս կիրառելիությունը, ուստի հնարավոր է դրանք հեռացվեն փաստացի տրամադրվող նյութերից կամ փոփոխվեն: Սակայն դա չի կարող հանդիսանալ ծրագրում նախօրոք ներկայացված բաղադրիչների թերի մատուցման պատճառ և չի կարող համարվել անհապատասխանելիություն ծրագրի հետ:
գ) Ծրագրում նախօրոք ներկայացված որոշ բաղադրիչներ կարող են տրամադրվել խառը հերթականությամբ, իհարկե, ապահովելով տրամաբանական կապը, սակայն դա չի կարող հանդիսանալ ծրագրում նախօրոք ներկայացված բաղադրիչների փոփոխության կամ թերի մատուցման պատճառ և չի կարող համարվել անհապատասխանելիություն ծրագրի հետ:
դ) Սահմանված տեսաձայնագրությունների և նյութերի ընդհանուր քանակի 10%-ը Ձեզ կարող են տրամադրել կայքում Ձեր գրանցման և տվյալների հաստատման պահին, իսկ մյուս 90%-ը գրանցումից և տվյալների հաստատման պահից հետո, 365 աշխատանքային օրերի ընթացքում: Դրանք նաև կարող են տրամադրվել ամբողջությամբ, կամ մասնակի՝ կայքում գրանցման պահին: Նշված դեպքերից ոչ մեկը չի կարող հանդիսանալ ծրագրում նախօրոք ներկայացված բաղադրիչների փոփոխության կամ թերի մատուցման պատճառ և չի կարող համարվել անհապատասխանելիություն ծրագրի հետ:
ե) Ծրագրում սահմանված բաղադրիչները կարող են տրամադրվել ինչպես տեսաձայնագրությունների, այնպես էլ պրեզենտացիաների, նյութերի, ուղեցույցների, ձևանմուշների տեսքով կամ այլ ձևաչափով: Սակայն դա չի կարող հանդիսանալ ծրագրում նախօրոք ներկայացված բաղադրիչների փոփոխության կամ թերի մատուցման պատճառ և չի կարող համարվել անհապատասխանելիություն ծրագրի հետ:
զ) Հնարավոր է Ձեր կողմից ներդրված ոչ համապատասխան ջանքերի, պատասխանատվության, կենտրոնացման, ժամանակի կամ Ձեր մտավոր և մասնագիտական ունակությունների և հմտությունների պատճառով դուք չըմբռնեք կամ մասամբ ըմբռնեք մատուցվող տեսաձայնագրությունների և այլ նյութերի բովանդակությունը և դրա արդյունքում չկարողանաք դրանք կիրառել: Սակայն դա չի կարող հանդիսանալ ծրագրում նախօրոք ներկայացված բաղադրիչների փոփոխության կամ թերի մատուցման պատճառ և չի կարող համարվել անհապատասխանելիություն ծրագրի հետ:
է) Դասընթացի տեսաձայնագրությունների, ուղիղ եթերների տեսաձայնագրությունների, այլ նյութերի պահպանման
մասնագիտական սպասարկան ժամկետների սահմանափակումը, կրճատումը և երկարաձգումը, եթե դա տեղի է ունեցել խելամիտ պատճառներով նույնպես չեն կարող համարվել ծրագրում նախօրոք ներկայացված բաղադրիչների փոփոխության կամ թերի մատուցման պատճառ և չի կարող համարվել անհապատասխանելիություն ծրագրի հետ:
Ամեն դեպքում, եթե Ձեր կողմից ըստ սահմանված ժամկետի ներկայացվի նախօրոք ներկայացված ծրագրի և տրամադրված փաստացի նյութերի անհամապատասխանելիություն մեր կողմից կիրականացվի գումարի ետվերադարձ, ըստ բանակցությունների կարող է սահմանվել մասնակի կամ ամբողջական ետվերադարձ, որը կկատարվի ըստ սահմանված ընթացակարգի: Եթե վերահշարկի արդյունքում մեր կողմից առկա է ետվերադարձվող գումար դա կատարվում է ըստ սահմանված ժամկետների՝ 30 աշխատանքային օրերի ընթացքում:
Ապրանքների դեպքում ետվերադարձ չի գործում, իսկ որոշ դեպքերում ետվերադարձի ժամկետը 14 օր է, եթե ապրանքի սկզբնական տեսքը պահպանված է և առկա է գնման մասին համապատասխան անդորագիր: Եթե վերահաշվարկի արդյունքում մեր կողմից առկա է ետվերադարձվող գումար, ապա դա կատարվում է ըստ սահմանված ժամկետների՝ 30 աշխատանքային օրերի ընթացքում:
Վերոնշյալ բոլոր տարբերակների դեպքում մասնակցության դադարեցման մասին պետք է մեզ տեղյակ պահել զանգի կամ էլ․ նամակի միջոցով։ Պետք է վստահ լինեք, որ Ձեր դադարեցման մասին մեր կողմից ստացել եք գրավոր կամ բանավոր համաձայնություն: Դադարեցման մասին տեղեկատվությունը մեզ պետք է փոխանցել մեր աշխատանքային օրերին և ժամերին, որը առկա է կայքի ՄԵՐ ՄԱՍԻՆ բաժնում առկա ԿՈՆՏԱԿՏՆԵՐ ենթաբաժնում: Դադարի օրը համարվում է այն օրը, երբ Դուք տեղեկացրել եք դրա մասին ընկերության աշխատակցին նշված մեթոդներից որևէ մեկով և ստացել եք գրավոր կամ բանավոր հաստատում: Դադարեցումից հետո կատարվում է վերջնահաշվարկ և եթե Ձեր կողմից առկա է պարտք, այն մեզ պետք է վճարեք դադարեցման հաստատումից հետո 48 ժամերի ընթացքում, իսկ եթե մեր կողմից է առկա պարտք և ըստ սահմանված պայմանների եթե այն վերադարձի ենթակա է, ապա մենք Ձեզ կատարում ենք գումարի ետվերադարձ դադարեցման հաստատումից հետո 30 աշխատանքային օրերի ընթացքում:
Եթե առկա է գումարի ետվերադարձ, ապա փոխանցումը Մեր կողմից կատարվում 30 աշխատանքային օրերի ընթացքում: Գումարի ետվերադարձը Մեր կողմից կատարվում է միայն Ձեր կողմից տրամադրված բանկային հաշվեհամարին, որի օգտագործողը համարվում է դասընթացի մասնակիցը, կամ այլ ծառայությունից օգտվողը եթե նա չափահաս է: Իսկ անչափահաս մասնակիցների դեպքում ետվերադարձը կարող է կատարվել ծնողներից որևէ մեկի հաշվեհամարին։ Եթե մասնակցին ֆինանսավորել է իրավաբանական անձ, ապա ետվերադարձը կատարվում է միայն տվյալ իրավաբանական անձի հաշվեհամարին:
Եթե որևէ պատճառնով Դուք որոշում եք փոխել Ծառայությունների մատուցման ժամկետը կամ խումբը մինչ Ծառայությունների մատուցման օրը, ապա այդ փոփոխությունը կատարվում է ամբողջությամբ անվճար: Եթե այդ փոփոխությունը կատարվում է Ծառաթյունների մատուցման մեկնարկի օրից հետո, ապա այս պարագայում հնարավոր է կախված դասընթացի արժեքից կիրառվի մինչև 500,000 ՀՀ ԴՐԱՄ լրացուցիչ վճար։
Վերոնշյալ իրավիճակներից յուրաքանչյուրում SSB Academy Global-ը կամ հաճախորդը կարող է հանդես գալ խելամիտ այլ առաջարկներով, որոնք հնարավոր է սույն պայմանագրում սահմանված չլինեն, այդ առաջարկները կարող են քննարկվել բանակցությունների միջոցով, սակայն դրանց ընդունումը կամ մերժումը բացառապես կախված է նպատակահարմարությունից, խելամտությունից և իրավիճակից: